Էջմիածնի 2710-ամյակի միջոցառումները մեկնարկել են Հերոսների պուրակում ծաղկեդրման արարողությամբ. լուսանկարներ

Էջմիածնի 2710-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Հերոսների պուրակում ծաղկեդրման արարողությամբ։

557804694_1244949340997713_5324740514253664003_n.jpg (691 KB)558077983_1244949377664376_1204282527993369613_n.jpg (385 KB)

Ինչպես հայտնել է Վաղարշապատի համայնքապետարանը, միջոցառմանը մասնակցել են համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, հոգևորականներ, հյուրեր և քաղաքացիներ։

558763069_1244949347664379_3283362783186577613_n.jpg (504 KB)557981936_1244949177664396_2123372378815176084_n.jpg (522 KB)

«Հարգանքի տուրքը մեր հերոսներին դարձավ Էջմիածնի տոնական միջոցառումների մեկնարկի առաջին քայլը՝ միավորելով ներկաներին անցյալի վեհ հիշատակի և հայրենասիրության շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

558502329_1244949287664385_4047404887704141814_n.jpg (430 KB)557726107_1244949220997725_6830894221905405664_n.jpg (631 KB)561037399_1244949267664387_3462039322954015307_n.jpg (520 KB)

You may also like...