Բայրամովը ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Գազայում հրադադարի մասին համաձայնագրի հետ կապված հարցեր:
Ադրբեջանական կողմն ընդգծել է Թուրքիայի հաջող միջնորդական ջանքերը` այդ համաձայնությանը հասնելու համար։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
