Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ ՌԴ-ի սահմանների մոտ 12-ժամյա օդային մշտադիտարկում են իրականացրել

Եվրոպական երկրներում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի ֆոնին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ Ռուսաստանի սահմանների մոտ 12-ժամյա օդային մշտադիտարկում են իրականացրել:

Reuters-ի տվյալով՝ այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը:

Ջոն Հիլին նշել է, որ դա կարևոր համատեղ առաքելություն է և միասնության ազդանշան Ռուսաստանի նախագահին:

Բացի դրանից՝ նախարարի խոսքով, գործողության արդյունքում ՆԱՏՕ-ն հետախուզական արժեքավոր տվյալներ է ստացել։

You may also like...