Թրամփն ակնկալում է Աբրահամի համաձայնագրերի շուտափույթ ընդլայնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Իսրայելի և արաբական երկրների միջև ձեռք բերված Աբրահամի համաձայնագրերը հնարավորինս շուտ կընդլայնվեն։

Սպիտակ տան ղեկավարն այդ մասին ասել է Fox Business Network-ի հետ հարցազրույցում։

Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կմիանա Աբրահամի համաձայնագրերին և կկարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ։

Նա վստահ է, որ մյուս երկրները կհետևեն Էր Ռիադի այդ քայլին:

You may also like...