Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ. Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվրող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Գյումրիի համայնքապետարանում։

Մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնենք»,- «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու լուրի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ դրա հետ կապված մեկնաբանությամբ հանդես կգան ավելի ուշ։

You may also like...