Հաղորդում է ներկայացվել ՔԿ. ՆԳՆ-ն՝ Գյումրու մանկապարտեզները փակելու և հրապարակ շտապելու դեպքերի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Գյումրու համայնքապատկան մանկապարտեզների աշխատակիցները քաղաքապետարանից շտապ հրահանգ են ստացել՝ երեխաներին ուղարկել տուն ու շտապել հրապարակ՝ աջակցելու Վարդան Ղուկասյանին:

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:

Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները:

You may also like...