Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագիրը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ինչպես հայտնել են նախարարությունից, կողմերն անդրադարձել են հետևյալ թեմաներին`
Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։ Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում էին՝
․ դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը,
․ դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը,
․ պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը
Նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։
