Երկու եղբայր մոստի տակով իջել են անտառ, մեկը եկել ա, ինքը՝ չէ. որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի եղբայր

«Երկու եղբայրներով մոստի տակով իջել են անտառ․ մեկը եկել է, մյուսը՝ չէ»:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի եղբայրը։

Հարցին՝ երեխան չի՞ պատմում պատճառը, թե ինչու մյուս փոքրիկը չի կարողացել հետ գալ, պատասխանել է. «Չի կարողանում խոսա երեխան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։

3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):

You may also like...