Պուտինը հայտնել է միջուկային էներգետիկ կայանքով «Պոսեյդոն» սարքի փորձարկումների մասին

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախօրեին Ռուսաստանն առանց անձնակազմի միջուկային էներգետիկ կայանքով ստորջրյա «Պոսեյդոն» սարք է փորձարկել:

Այդ մասին նա խոսել է Մանդրիկայի անվան ռազմական կլինիկական հոսպիտալ Ուկրաինայի պատերազմի վիրավորներին այցի ժամանակ:

Կրեմլի ղեկավարը պնդել է, որ միջուկային կայանքով սարքը եզակի է շարժման արագությամբ ու խորությամբ, այն հնարավոր չէ կանգնեցնել:

Նոր զինատեսակի մասին ՌԴ նախագահի հայտարարությունը հետևել է կիրակի «Բուրեվեստնիկ» միջուկային թևավոր հրթիռի փորձարկումների մասին հայտարարությանը։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...