Հանդիպում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը և կից տեսանյութ  հրապարակել:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Սանդուին վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաղթանակի առիթով՝ մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջմղման գործում։

Նախագահ Սանդուն իր հերթին շնորհավորել է Վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան — Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սանդուն ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

You may also like...