Հավաքվել ենք՝ Պետրա Հոլմից իմանալու՝ ինչպես է աշխատում թվայնացումն Էստոնիայում. այն մեր առաջնահերթությունն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Թվային երկխոսություն. Էստոնիա-Հայաստան» աշխատաժողովին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը, ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, պետական կառավարման համակարգի, ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ։

60253_b.jpg (2.20 MB)60252_b.jpg (539 KB)

Վարչապետ Փաշինյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին, նշել, որ Հայաստանում թվայնացման ոլորտի զարգացումն առաջնահերթությունների շարքում է, խոսել մեր երկրում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում՝ կարևորել փորձագիտական ներուժի զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատաժողովը կազմակերպելու միտքն առաջացել է սույն թվականի ապրիլի 27-28-ին Էստոնիայի Հանրապետություն իր կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Տալլինում e-Estonia Briefing տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն այցելության ընթացքում:

60250_b (1).jpg (401 KB)

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին, թվայնացման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերին և կարևորելով թվայնացման ոլորտում Էստոնիայի հետ փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ հանձնարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախաձեռնել է e-Estonia Briefing Centre-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմի այցը Հայաստան։

60247_b.jpg (607 KB)

«Հետևաբար մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի Պետրա Հոլմից փորձենք իմանալ՝ ինչպես է աշխատում թվայնացումն Էստոնիայում, որ գիտեք համաշխարհային առաջատար է համարվում թվայնացման ոլորտում և փորձենք օգտակար տեղեկություններ քաղել նրա ներկայացումից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ այս աշխատաժողովն էականորեն կնպաստի Հայաստանի թվայնացման օրակարգի արդյունավետ իրականացմանը:

60248_b.jpg (1.34 MB)60249_b.jpg (510 KB)60246_b.jpg (554 KB)

Աշխատաժողովին բանախոսությամբ հանդես է եկել e-Estonia Briefing Centre-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը՝ ներկայացնելով Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման ոլորտում միջազգային ճանաչում գտած փորձը, իրականացված աշխատանքներն ու ծրագրերը։

60244_b.jpg (381 KB)60245_b.jpg (458 KB)

Աշխատաժողովի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել բանախոսին և ստանալ անհրաժեշտ պատասխաններ։

You may also like...