Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան-կենտրոն» ՔԿՀ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը նոյեմբերի 6-ին կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
