Առաջիկայում Թրամփ-Պուտին հեռախոսազրույց նախատեսված չէ. Պեսկով
Կրեմլի խոսնակը հայտնել է, որ առաջիկայում Թրամփ-Պուտին հեռախոսազրույց նախատեսված չէ. Մոսկվան Վաշինգտոնից նման հարցում չի ստացել:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում այն կարող է օպերատիվ կերպով կազմակերպվել:
Նա հավելել է, որ ռուսական կողմը դեռ պարզաբանումներ չի ստացել Սպիտակ տնից՝ ինչ է ենթադրում միջուկային փորձարկումները վերսկսելու՝ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
«Մոսկվան շարունակում է գնահատել միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները սկսելու նպատակահարմարությունը»,- նախազգուշացրել է պաշտոնյան։
