Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր. Ռուբինյանն հանդիպել է Ալիսոն Հուքերի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ:

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

You may also like...