Պապոյանը և Վրաստանի էկոնոմիկայի նախարարը տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ինչպես հայտնել է նախարարությունը, այցի ընթացքում Պապոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

You may also like...