Վարչապետն այսօր էլ պատրաստ է Վեհափառ Հայրապետին ընդունել, խոսել նրա հետ, քննել իր հանգստի կոչվելու և այլ հարցեր․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
Վարչապետն անձամբ ասել է՝ այսօր էլ պատրաստ է Վեհափառ Հայրապետին ընդունել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
«Վարչապետը պատրաստ է խոսել և նրա հետ քննել իր հանգստի կոչվելու և Մայր Աթոռին վերաբերող հետագա բազում հարցեր, որովհետև միայն կաթողիկոսի հեռանալով հարցը չի լուծվում։
Մեր վարչապետից շնորհակալ ենք, որ այնքան ազնիվ գտնվեց, որ տարիներով գոյություն ունեցած հարցերը բարձրաձայնեց»,-ասել է նա։
