Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Դեկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն:
Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու մինչև տարեվերջ նախանշված ծրագրերը։
Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:
Անահիտ Մանասյանը նշել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների լավարկման աշխատանքները  պետք է կրեն շարունակական բնույթ։
Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները:

You may also like...