ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջադրումը:

Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է Սարգսյանը՝ մանրամասնելով, որ իրեն որոշման մասին հայտնել են բանավոր կերպով, ու ինքը պատրաստվում է բողոքարկել:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ պատգամավոր դառնալու համար 380 հայտ է ներկայացվել:

Առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին:

You may also like...