Նիկոլաս Մադուրոն կդատապարտվի. Միացյալ Նահանգները մեղադրանքներ է առաջադրել
Հանրապետական սենատոր Մայք Լին, հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, պնդել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կդատապարտվի Միացյալ Նահանգներում քրեական մեղադրանքներով։
«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից, նրան Միացյալ Նահանգներում քրեական մեղադրանքներ կառաջադրվեն»,- գրել է Լին սոցիալական ցանցերում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից:
