Լարված իրավիճակ Իրանում. ցուցարարները հայտարարել են 3-րդ քաղաքը վերահսկելու մասին, պատկան մարմինները՝ հերքել

Դեկտեմբերի 28-ից Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում: Սկզբում Թեհրանի Մեծ շուկայի առևտրականները գործադուլներ էին կազմակերպել ազգային արժույթի անկման և կտրուկ գնաճի պատճառով:

Այնուհետև բողոքի ցույցերը տարածվել են գրեթե ամբողջ երկրում:

Տասը օր անց ցուցարարները վերահսկողություն են սահմանել Իրանի արևմուտքում գտնվող 3 քաղաքների նկատմամբ:

Պետական լրատվական գործակալությունները և պատկան մարմինները հերքել են այդ քաղաքների գրավման մասին լուրը՝ պնդելով, որ ոստիկանությունը ցրել է ցուցարարներին:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ընդունել է տնտեսական խնդիրները, բայց դրանք վերագրել «թշնամու աշխատանքին»: Նա նաև հայտարարել է, որ «անօգուտ է խոսել անկարգություն հրահրողների հետ» և որ նրանք «պետք է իրենց տեղը դրվեն»:

Հունվարի 7-ին Fox News-ը հաղորդել է, որ Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց տասը օր անց երկու քաղաք՝ Աբդանանը և Մալեքշահին, անցել են ցուցարարների վերահսկողության տակ:

«Այսօր լուրջ իրադարձություններ տեղի ունեցան Իրանի արևմտյան երկու քաղաքներում. դրանք փաստացի գրավվել են, և մարդիկ տոնում են փողոցներում։ «Նրանք վանկարկում են՝ «Մահ Խամենեիին»», — հեռուստաալիքին ասել է Իրանի արտերկրում գտնվող ընդդիմության խոսնակ Ալի Սաֆավին։

Իրանի դիմադրության ազգային խորհրդի նախագահ Մարիամ Ռաջավին նույնպես ողջունել է փողոց դուրս եկած մարդկանց իր սոցիալական ցանցի՝ «X»-ի էջում՝ ասելով, որ նրանք «ստիպել են պատժիչ ուժերին նահանջել»։

Աբդանան քաղաքը գտնվում է Իրանի արևմտյան Իլամ նահանգում՝ Իրաքի հետ սահմանի մոտ, իսկ Մալեքշահին գտնվում է մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...