Օգնությունը ճանապարհին է. Թրամփը դիմել է Իրանի ցուցարարներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները:
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ակցիաները՝ գրավեք ձեր կառույցները։ Պահպանեք մարդասպանների և ոտնձգություններ իրականացնողների անունները:
Նրանք մեծ գին կվճարեն։
Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, քանի դեռ ցուցարարների անիմաստ սպանությունները չեն դադարել:
Օգնությունը ճանապարհին է»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:
