Քաղաքացիները շնորհակալ են և շատ կարևոր գործնական առաջարկներ են անում, որոնք կիրացնենք. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է շրջայցերը բժշկական կենտրոններ:
Նախարարը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել.
«Այսօրվա շրջայցի արձանագրումները.
1. «Արմենիա» ՀԲԿ-ի  պոլիկլինիկա այցի ընթացքում քննարկեցինք բարեկարգման և վերազինման ծրագիրը, քաղաքացիներին բարեկարգ պայմաններում սպասարկելու համար։
2. ⁠Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոնում քննարկեցինք ուղեգրման գործընթացի կազմակերպչական փոփոխությունները։
3. ⁠Էլեկտրոնային տվյալներին զուգահեռ` շատ պոլիկլինիկաներում առկա է թղթային փաստաթղթեր լրացնելու խնդիրը։
4. ⁠Քաղաքացիները շնորհակալ են և շատ կարևոր գործնական առաջարկներ են անում, որոնք կիրացնենք»:

You may also like...