Author: Arman Baghdasaryan

Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը փետրվարի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպմանն անդրադարձ...

Ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են...

Ժնևում գործող Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում գործող ՀՀ դեսպանության մասին որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն,...

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է՝ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում...

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային: Դնեպրում կա 4 վիրավոր, Օդեսայում՝ 1: Կիևում հրթիռակոծության են ենթարկվել ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շենքեր: Տուժածներ...

ԲՏԱ նախարարի տեղակալը ԱՏՁՄ 25-ամյակին նվիրված համաժողովին կարևորել է տեխնոլոգիական ոլորտի շարունակական զարգացումը

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովը, որին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Այդ...

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողության մանրամասներ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռամիզ Մեհդիևի և Ալի Քերիմլիի գործով նոր տեղեկություն է տարածել: Օտարերկրյա հատուկ ծառայությունների մարմինների կողմից ստեղծված և 2012 թ. հուլիսի 4-ին օտարերկրյա...

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային...

Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նշենք՝ Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին ՀՀ-ում մշտապես չի...

Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության հանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետևողական քայլերը տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության հանձնակատար Թամար Կալդանիին։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում...

Հայաստանն ազատ է համագործակցելու ցանկացած գործընկերոջ հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում. Զախարովա

Հայաստանն ազատ է համագործակցելու ցանկացած գործընկերոջ հետ, որին նպատակահարմար կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ...

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Դաշնակցության հետ կապված հարցերը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց...

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան — ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների կառավարությունների ու...

Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան

Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Financial Times-ի հետ հարցազրույցում Հաքան Ֆիդանը նշել է միջուկային բանակցություններում կողմերի...

Վարչապետը հույս հայտնեց, որ կդադարեցվեն դեսպանատների իներցիայով ծանուցումները՝ ՀՀ սահմանամերձ հատվածներ և Սյունիքի մարզ չգնալու հորդորով

Կառավարության՝ փետրվարի 12-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն մի քանի հանգամանքները, որոնք նպաստում են դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին: «Առաջինը հաստատված խաղաղությունն է, և այս...

2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան

Հաճույքով եմ ուզում արձանագրել, որ 2026-ի հունվարին մենք զբոսաշրջության բացարձակ ռեկորդ ենք ունեցել բոլոր ժամանակների հունվար ամսվա համեմատությամբ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 12-ի նիստին ասաց վարչապետ...

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ • այցելե՛ք hartak.am կայք, ինչը կարող եք անել...

Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում և հայտարարեն իրենց գործունեության մասին

Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այս սահմանված կարգի միջոցով զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն...

76 537 քաղաքացի 2025-ին հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում փոփոխություններ կատարելու մասին հարցին։ «Նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման...

Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն բոլոր անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Financial Times-ի հրապարակումը երկրում նախագահի ընտրություն և հանրաքվե հայտարարելու ծրագրերի մասին: «Մենք ընտրություններ կանցկացնենք բոլոր անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում,...

Դաշնակցությունը պետք է հասկանա, որ իր պատկերացումներն ու մտածողությունը չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ. Արթուր Հովհաննիսյան

Քննարկում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել է ընդդիմությունը, մասնավորապես, «Հայաստան» դաշինքը, որի անդամները, ըստ էության,...

Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը

Եվրամիությունը որոշում է կայացրել դադարեցնել Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի գործողությունը: Այդ միջոցը չի տարածվում Վրաստանի սովորական քաղաքացիների վրա։ Լրատվամիջոցները նշում են,...

Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի. որոշում

Ամփոփելով նախորդիվ ՀՀ օրհներգի մասով կատարված աշխատանքները՝ Կառավարության նիստին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց օրհներգի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով...

Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցում համաձայնության չեն հասել

Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի օրը որոշելու համար քննարկումներ են ընթանում: Այդ մասին տեղեկացրել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի...

Շատ լավ հանդիպում էր․ ես պնդել եմ, որ շարունակենք բանակցությունները Իրանի հետ․ Թրամփ

Ես հենց նոր ավարտեցի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և նրա ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Այս մասին գրել է Թրամփը։ «Դա շատ լավ հանդիպում էր, և մեր երկու երկրների...

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման և նորարարության ոլորտներում

Փետրվարի 11-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել են ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի...

Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը 1 ամսով կալանավորվել է: Այս մասին  հայտնել են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ տնային կալանքում գտնվող Մասիս համայնքի ղեկավար...

Այսօրվա հայրենասիրությունն ադապտացիա է պահանջում այսօրվա քաղաքական իրավիճակներին. Հակոբ Հակոբյան

Առաջին իշխանության անդամ լինելով՝ մինչև այսօր իմ պատկերացումները մեր իրավիճակների մասին չեն փոխվել կամ եթե փոխվել են, ապա ադապտացվել են այսօրվա քաղաքական այն իրավիճակին, որի մեջ...

ԱՄՆ փոխնախագահ Վենսն ընդհանրական տեսանյութ է հրապարակել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն ընդհանրական տեսանյութ է հրապարակել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից: Կադրերում Երևանում և Բաքվում տեղի ունեցած հանդիպումների ամենակարևոր պահերն են:

Իրանի սահմանների մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են նկատվել

ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային ինքնաթիռը և MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը երեկ շրջաններ են կատարել Իրանի սահմանի մոտ։ Այս մասին հայտնել են լրատվամիջոցները՝...

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով Հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման...

Սպասվում է ՀՀ վարչապետի այցը Թեհրան․ Հայաստանն ու Իրանը ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել՝ 2026 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան...

Ես իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները մտավորականի դիրքերից վերլուծելով՝ եզրակացություններ անել. Հակոբ Հակոբյան

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը: Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արմեուհի...

Դեսպան Վահե Գևորգյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին

Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի Թագավոր Նորին Մեծություն Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։...

Խստացնել քրեական քաղաքականությունը. Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Արմավիրի դատախազության 2025-ի աշխատանքը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի...

Պատգամավորները Բրյուսել կգործուղվեն

Աշխատանքային այցով փետրվարի 23-26-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և...

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Նորվեգիայի դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին, հայտնում են կառավարությունից։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն...

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հանձնառությունը

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ...

75 տուն Երասխում՝ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում

Արարատի մարզի Երասխ բնակավայրում 75 տուն է կառուցվում՝ Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիր շրջանակում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։...

Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր

ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Եվրոպա, Միջին...

Դավիթ Մելիքյանը՝ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-ին որոշում է ստորագրել, որով միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար է նշանակել։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասով, 16-րդ...

Պապոյանին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 11-ին այցելել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ Ինչպես հայտնել են նախարարությունից, այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Գյուղատնտեսական...

Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը

Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ ՔԿ-ից 1lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Հանրային...

Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղին անցնում է Հայաստանով. վարչապետ

«Ապաշրջափակման համատեքստում գործնական չկա այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում»։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին,...

ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» զսպման ծրագիրը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» գործողությունը։ «ՆԱՏՕ-ն կուժեղացնի զսպումն ու պաշտպանությունը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկական տարածաշրջանում՝ աջակցելով «Արկտիկական...