Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Նորվեգիայի դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին, հայտնում են կառավարությունից։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ուղղված դրական դինամիկան:
Փոխվարչապետը կարևորել է Նորվեգիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

You may also like...