Author: news

Վարչապետն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի...

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ...

Խոստացված 100-հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին. Փաշինյան

Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր:...

Ապրանքի վաճառքի առցանց հայտարարություն տված հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են ավելի քան 19 մլն դրամ և փողերի լվացում իրականացրել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված հսկայածավալ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...

Բացահայտվել է ՔԿՀ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ  Կ. Կ.-ն, հանդիսանալով  պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց դատապարտյալի...

Վարչապետը դստեր հետ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր...

Տարածաշրջանային կապի օղակների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա. Փաշինյանի և ֆոն դեր Լայենի հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, ասված է. «Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Նախևառաջ ուզում եմ ընդգծել անգլիկան և առաքելական եկեղեցիների եղբայրական...

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի...

Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ...

Անահիտ Մանասյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները

Քաղաքացիական անձանց շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման ու այլ դեպքեր. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է...

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ԼՂ նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝...

Հանրապետության խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ. ՄՊՀ

ՄՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ: Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, խոշոր...

ՄԻԵԴ-ը հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ ՀՀ-ի

Հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Միաժամանակ, ՄԻԵԴ-ը Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացրել...

«Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է». ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Տարվա լավագույններ» մրցույթի այս տարվա հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հյուրընկալել է 2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժներին: ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մրցույթի շրջանակում այս տարի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել 12 ծրագիր, հանրակրթական ուսումնական...

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Հ.Է.-ն քաղաքացիներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ նախնական համաձայնությամբ,...

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն

Կառավարության որոշմամբ, 100 000 միանվագ դրամական սոցիալական աջակցություն կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023...

Հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: Որոշմամբ, սահմանվում բարեփոխումների օրակարգ, որի տեսլականն է՝ ձևավորել...

Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ռիխտերը քննարկել են հայ-գերմանական գործընկերության զարգացման ոլորտների լայն շրջանակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առիթով ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Շնորհավորելով հյուրին և իր բարեմաղթանքները փոխանցելով...

ՄԱԿ-ի պատվիրակության՝ ԼՂ այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ մեկնաբանություն է տարածել Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ։ Հարց. Հոկտեմբերի 2-ին կայացավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի...

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը քննարկել են ԼՂ-ի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը

Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային...

22 դասաժամի փոխարեն 18-20 դասաժամ շաբաթական. նվազեցվել է ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ վերանայվել է դպրոցների ուսուցիչների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների աշխատաժամանակը: Մինչ հարցի զեկուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է...

Միրզոյանը ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարին խիստ դժգոհություն է հայտնել կառույցի պատվիրակության՝ ԼՂ այցի արդյունքների վերաբերյալ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև զրույցի նպատակով ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնևի գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը:...

Երթևեկության փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում: Նժդեհի փողոցից Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին...

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, զրուցել մի շարք առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Իսպանիայի Թագավորության վարչապետ...

Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է վերականգնվել 22 մլրդ դրամ. Գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Վարչության...

ՄԻՊ-ը շարունակում է հանդիպումները միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն...

Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է. Ալեն Սիմոնյանը՝ ուսուցիչներին

Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ, որում նշված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է: ԱԺ մեր կամավորները հուզված պատմեցին,...

Սոցցանցում թմրամիջոցների և դրանց ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի վերաբերյալ առաջին վարույթն ուղարկվել է դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ ՔԿ քննիչների և...

ՄՊՀ-ն՝ բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումների մասին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Նշենք, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում...

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով սեպտեմբերին իրականացվել է 54.5 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 54.5...

Հանրային քրեական հետապնդում՝ ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ...

Սուրեն Պապիկյանը և Օլիվիե Դըկոտինյին քննարկել են անվտանգային հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել...

Ոսկե մեդալ՝ կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայից

2023 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մեր երկիրը...

Վերջին 10 ամիսների ընթացքում ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ-ի հստակ գնահատականը. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: «Վերջին տասը ամիսների ընթացքում...

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ

1999-2012 թվականներին Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար հանդիսացած Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու այլ տարածքները...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա: Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային...

Դեսպան Գալագերը հանդիպել է Գորիսում գտնվող տեղահանված անձանց հետ

Հոկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։ Այդ...

Պարույր Հովհաննիսյանը կարևորել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված Բաքվի քայլերի զսպման մեխանիզմների կիրառման հրամայականը

Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի...

Արմեն Գրիգորյանը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից: «Հանդիպմանն անդրադարձել ենք տարածաշրջանային...

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է COVID-19-ի 217 դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում դիտվում է COVID-19-ով պայմանավորված հիվանդության դեպքերի աճ, իսկ եվրոպական տարածաշրջանում՝ նաև հոսպիտալացումների աճ, ինչը պայմանավորված է Օմիկրոնի մի շարք...

Անահիտ Մանասյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Ինչպես...

ՀՀ ԱԽ քարտուղարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ: ԱԽ քարտուղարը ներկայացրել...

Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և ԼՂ-ի հայերի կողքին. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Le Figaro պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։ «Ինչ վերաբերում է Հայաստանին,...

ՊԵԿ-ը հրապարակել է սեպտեմբերին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ 32 դեպքով արձանագրվել...

Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները

2023թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից ստացվել է հաղորդում՝ կից փաստաթղթերով, այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին...

Իրականացվում է ԼՂ-ում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» (հասցե` ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հերացի 5/1) իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական...

Մարտական դիրքում ավտոմեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքերի առթիվ վարույթներ են նախաձեռնվել. ՔԿ

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու...

Արմեն Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել ԼՂ-ի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի...

ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն...