Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ

Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ:
Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Բաղդասարյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների խորացման, համագործակցության նոր ուղղությունների իրականացման հարցում:
Վարչապետ Սալամը հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր պատրաստակամությունը:

You may also like...