Առողջության ապահովագրության շրջանակում բուժառուներին որոշ հետազոտությունների կարող են ուղեգրել նեղ մասնագետները. Սամվել Խարազյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում՝ բուժառուներին մասնագիտական հետազոտությունների իրավասու են ուղեգրել ոչ միայն ընտանեկան բժիշկները, այլ նաև նեղ մասնագետները, եթե խորհրդատվության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել։
«Քանի որ ընտանեկան բժիշկն ունի որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ մասնագիտական ուղղություններով, ինչպես նաև ամբուլատոր պայմաններում որոշ հիվանդությունների բուժման, ապա այդ նպատակով կարող է ուղեգրել համապատասխան հետազոտությունների իրականացման»,-ասաց հիմնադրամի տնօրենը։
Նրա պարզաբանմամբ՝ մարզերից Երևան մասնագիտական խորհրդատվություն ստանալու եկած բուժառուների համար ավելորդ անհարմարություններ չստեղծելու նպատակով հնարավորություն է տրվել, որպեսզի որոշակի հետազոտությունների ուղեգրելու հնարավորություն ունենա նաև նեղ մասնագետը, եթե առաջացել է դրանց անհրաժեշտությունը։
«Հնարավորինս փորձել ենք անհարմարություններից զերծ պահել և իրականության վրա հիմնված որոշումներ կայացնել, մեխանիզմներ ներդնել, որպեսզի շեղում չլինի, ավելորդ անհարմարություններ չստեղծենք մեր բուժառուների համար»,-ընդգծեց Խարազյանը։
