Թրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Washington Examiner-ին ասել է, որ կորցրել է հետաքրքրությունը խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարի նկատմամբ։

«Ես դրանով շահագրգռված չեմ»,- ասել է նա՝ խոսելով մրցանակի մասին։

Այս տարվա հունվարին վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն Թրամփին է հանձնել խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը:

Մաչադոն մրցանակը ստացել է անցյալ տարի։

Իր հերթին, Թրամփն անցյալ տարի չէր թաքցնում, որ կցանկանար ստանալ այդ մրցանակը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն արժանի է դրան, քանի որ «կանգնեցրել է ութ պատերազմ»:

You may also like...