Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ փոխզիջումների հասնելը բարդ եվ ժամանակատար գործընթաց է. ՌԴ դեսպան
Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է։
Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն հենց բանակցող կողմերը»,- ասել է դեսպանը։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը ողջունում է հոկտեմբերի 24-ին Կազանում BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումները, որոնք հնարավորություն տվեցին «օգտակար խթան հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»։
«Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ծանր և շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ տեսնի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն։
Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի դժգհության»,- նշել է ՌԴ դեսպանը։
