Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը, հակահարված կտա ամբողջ ճակատով. Պուտին

Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը և պատրաստ է հակահարված տալ ամբողջ ճակատով:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում:

«Պատմական բոլոր ժամանակներում մեր հակառակորդները փորձել են խարխլել այդ միասնությունը։

Մենք խստորեն ենք արձագանքելու նման սադրանքներին, ցանկացած սպառնալիքի և մարտահրավերի։ Հիմա ևս գնում են այդ ուղղությամբ:

Մենք պատրաստ ենք հակահարված տալ ամբողջ ճակատով։

Ռուսաստանին խանգարելու փորձերն ու շանտաժներն արդյունք չեն տա»,- ասել է նա։

You may also like...