Ինչ քայլեր են ձեռնարկվում Երեվանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը (տեսանյութ)

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում խցանումների կարգավորման հարցի վերաբերյալ։

Այս մասին հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում «Հայկական ժամանակ»-ի հարցին անդրադարձել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա մանրամասնել է, թե ինչ ծրագրեր են իրականացվում 2023 թվականից։

«Պետք է հստակ հասկանալ, թե ո՞վ է բուրգի գագաթում գտնվում, ո՞ւմ ենք տալիս առաջնահերթությունը, առաջնահերթություն պետք է տանք հետիոտնին։

Այս վերջերս ֆրանսիական գործընկերների առաջարկով որոշեցինք անցումները փակել, որ ավտոբուսային գիծը լավ աշխատի, բայց մենք վերադարձրինք այդ անցումները, որովհետև հետիոտն այդ բուրգի վերևում է գտնվում։

Հետո գալիս են ավելի թեթև տեսակի տրանսպորտային միջոցները, որոնք նույնպես պետք է լինեն արտոնյալ խմբում։

Հաջորդը հանրային տրանսպորտն է, որը բեռնաթափման հարցում ավելի կարևոր դեր ունի։ Հիմա 75 գիծ ունենք, մեր նպատակը ունենալ 42-45 գիծ, օպտիմալացնել այդ գծերի քանակը, հանրային տրանսպորտը առանձացված ավտոբուսային գծերը, կայանատեղիների գների վերանայում։ Մայթի մոտ կայանատեղիների քանակի նվազեցումը այն գործիքներն են, որոնք թույլ չեն տալիս, որ խցանումը աճի, եթե այդ գործիքակազմը չկիրառենք, Երևանում ավտոմեքենաների քանակը կաճի»,- նշեց նա։

Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանը ունի մեկ ճանապարհ՝ զարգացնել հանրային տրանսպորտը, հարմարացնել հանրային տրանսպորտը, սահմանափակել ավտոմեքենաների չակերտավոր իրավունքը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

You may also like...