Ջեմալ, Թալեաթ, Էնվեր փաշաների պատկերներով ցույցեր են իրականացվում թուրքիայում
Թուրքերը Էսքիշեհիր քաղաքում ցույցի են դուրս եկել էրդողանի դեմ երիտթուրքական եռյակի պատկերներով` Ջեմալ, Թլեաթ, Էնվեր: Այս մասին գրում է թյուրքագետ Մհեր Աբրահամյանը։
«Սա է այն ապացույցը, որ բոլոր պարագաներում ու իշխանություններով Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը հայերի նկատմամբ:
Երիտթուրքերը, քեմալականները, էրդողանականները եկել են իշխանության` հայերին խոստանալով խաղաղություն, բայց իրագործել են ցեղասպանություն Արևմտյան Հայաստանում, Արևելյան Հայաստանում, Արցախում»,– գրել է նա։
