ՏԿԵՆ-ում քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։

Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ում:

«Ողջունել եմ հյուրերին և բարձր եմ գնահատել IFC-ի աջակցությամբ Հայաստանում հատկապես էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։

Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։

Քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել է Խուդաթյանը։

You may also like...