ՀՀ վարչապետն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահին. քննարկվել են երկկողմ օրակարգի թեմաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզական խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է հիմնվել դրանց վրա, է՛լ ավելի զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում:
Երկրի ղեկավարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը նաև միջխորհրդարանական ձևաչափով, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի քաղաքական երկխոսությանը:
497.jpg (291 KB)

Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել Ղրղզստանի նախագահի ջերմ ողջույնները: Ղրղզստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների հետ ձևավորել են սերտ փոխգործակցություն, և իր այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:

499.jpg (289 KB)

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղրղզստանի միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը, երկկողմ հարաբերությունների օրակարգային տարբեր թեմաներ, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:

500.jpg (258 KB)

You may also like...