ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է կազմակերպության տեղեկատվական ռեսուրսներին անօրինական մուտքի փորձերի մասին
ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է կազմակերպության գործունեությանը միջամտելու փորձերի աճի մասին դրա տեղեկատվական ռեսուրսներին չարտոնված մուտք գործելու միջոցով։
«Ձեռնարկվում են տեղեկատվության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ:
Այս հանգամանքի կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ ստուգված պաշտոնական տեղեկատվության օգտագործման անհրաժեշտության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կան նաև հաղորդագրություններ քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալները գողանալու փորձերի մասին՝ «սադրանքներ և խարդախ գործողություններ կատարելու նպատակով»։
