«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի «Ստեղծենք միասին» նախագծի շահառուների` բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացները սկսված են

Այսօր մեկնարկել են «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի 3րդ` «Ստեղծենք միասին» փուլի շահառուների դասընթացները, որոնք իրենցից ներկայացնում են բիզնեսի պլանավորման և կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների յուրացում խտացված ծրագրի շնորհիվ:

Ինչպես նախկինում հայտնել էին հիմնադրամից, այս փուլի շահառուները նորաստեղծ այն ընտանիքներն էին ովքեր ցանկանում էին սկսել կամ զարագցնել իրենց փոքր բիզնեսը:

«Այս փուլում  74 դիմորդ-ընտանիքներից 45-ը համապատասխանել էին նախապես հայտարարված չափորոշիչներին. Նրանցից 14 ընտանիք այսօր արդեն ներկա էին դասընթացին օֆլայն խմբի հետ, իսկ շահառուների մյուս մասը դասընթացին կմասնակցի օնլայն ձևաչափով:

Նրանք առաջիկա 35 օրերի ընթացքում ընթացքում մասնակցելու են բիզնես կառավարման և պլանավորման խորագրով դասընթացների, որոնք կվարի փորձառու բիզնես խորհրդատու Մհեր Դավոյանը իր թիմի հետ միասին։ Դասընթացները նպատակ ունեն լրացնել գործարար հմտությունների պակասը՝ կենտրոնանալով մենեջմենթի, մարքեթինգի, կազմակերպաիրավական պլանավորման և օրենսդրության կարևորագույն կետերի վրա։

Դասընթացների ավարտին մասնակիցները, աշխատելով իրենց թիմերի և խորհրդատուների հետ, պետք է ներկայացնեն իրենց բիզնես պլանները, որոնք կուսումնասիրվեն և կգնահատվեն հատուկ կազմված հանձնաժողովի կողմից։ Արդյունքում՝ առավել իրատեսական և հետաքրքիր ծրագրերը կստանան դրամաշնորհներ։ Հարկ է նշել, որ դրամաշնորհները հատկացվում են նախապես կազմակերպված բարեգործական ընթրիքից գոյացած որջ հասույթից, ինչին հիմնադրամն ավելացնում է նաև իր ֆինանսական միջոցները:

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը «Իմ Քայլը» հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից է, որը նպատակ ունի խթանել փոքր բիզնեսի զարգացումը և ձևավորել բարեգործության նոր մշակույթ, որտեղ կայացած գործարարները ներդրում են կատարում սկսնակ ձեռնարկատերերի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում։

You may also like...