ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի օրակարգը կարող է վնաս հասցնել խաղաղության հաստատման ջանքերին․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում 2025»-ի ընթացքում անդրադարձել է ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցին՝ այն որակելով վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Վարչապետի խոսքով՝ այս թեմայի քննարկումը կարող է վերականգնել անցյալ հակամարտության հիմքերը և վերադարձնել իրավիճակը կոնֆլիկտի սկզբնական փուլ։
Փաշինյանը նշել է, որ նախկինում նման տեսակետ հայտնելն անհնար էր թվում, սակայն այժմ ինքն այն բացահայտ արտահայտում է՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի օրակարգը կարող է վնաս հասցնել խաղաղության հաստատման ջանքերին։
Վարչապետը ընդգծել է, որ այդ ուղղությամբ որևէ քայլ կամ նախաձեռնություն կարող է վտանգավոր լինել տարածաշրջանի կայունության և խաղաղության ապագայի համար։
