«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը տեսանյութ է տարածել, որում անհայտ անձը սուտ տեղեկություն է հայտնում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:

«Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

90.jpg (103 KB)

You may also like...