Գնել Սանոսյանը հետևել է Դիլիջանի ոլորանների հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում հետևել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Այս աշխատանքներով բարելավվում է Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածը։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։
Աշխատանքները մեկնարկել են այս տարի, նախատեսվում է ավարտել 2022 թվականին վերջում։