Իսրայելը հայտարարել է պшտերազմի նոր փուլի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը թևակոխել է պատերազմի նոր փուլ։

««Հեզբոլլահը» զգում է, որ իրեն հետապնդում են։ Իսրայելը կշարունակի գործել շարժման դեմ», — ասել է Գալանտը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծում են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախները։

Իսրայելի կողմից Լիբանանի հրթիռակոծումը սկսվել է ««Հեզբոլլահի» առաջնորդի ծրագրված ելույթից մի քանի րոպե առաջ։

Իսրայելական բանակը հայտարարություն է տարածել, որ Իսրայելի բանակը «օդային գործողություն» է սկսել Լիբանանի հարավում:

Իր հերթին, «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան հայտարարել էր, որ հակառակորդը հատել է բոլոր կարմիր գծերը։

«Հակառակորդը հատել է բոլոր կարմիր գծերը։ 2 օրվա ընթացքում նրանք մտադիր էին սպանել շուրջ 5, 000 մարդու։ Այս հանցավոր արարքը խոշոր ահաբեկչական գործողություն է և հավասարազոր է պատերազմ հայտարարելուն»,-հայտարարել է նա:

You may also like...