Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որեվէ դրույթ, որը վերաբերում է միայն ՀՀ-ին կամ Ադրբեջանին. վարչապետ
Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն Հայաստանին, կամ միայն Ադրբեջանին:
Բոլոր դրույթներն առանց բացառության, հավասարապես վերաբերվում են թե Հայաստանին, թե Ադրբեջանին:
«Համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ չպետք է տեղի ունենան և Հայաստանում, և Ադրբեջանում: Ինչպես նախկինում ասել եմ՝ համաձայնեցված դրույթ կա, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու»,- ասաց վարչապետը:
Ավելի վաղ, ԱԳՆ հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
