Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Արսեն Հարությունյանը նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը`զիջելով ռուս մրցակցին:
Հարությունյանը մրցել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկած Զավուր Ուգուևի հետ և զիջել 7:5 հաշվով:
