Զվարթնոց օդանավակայանում խոչընդոտել են Լևոն Քոչարյանին հատել սահմանը․ նա բաց է թողել թռիչքը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրել է․

«3 օրով պիտի մեկնեի երկրից:

Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ, թողեցին միայն այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն փակվեց և բնականաբար բաց թողեցի թռիչքը:

Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում»,- գրել է նա:

You may also like...