ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև
ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին Ուկրաինայում»,- գրել է Երմակը իր «Տելեգրամ» ալիքում։
Նա հավելել է, որ նախատեսվում են քննարկման մի քանի թեմաներ, այդ թվում՝ զենքի մատակարարումները և երկու երկրների միջև համագործակցությունը։
«Կան բազմաթիվ զրույցի թեմաներ»,- ընդգծել է Երմակը։
Հուլիսի 11-ին Քելլոգը Հռոմում ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ուկրաինա կժամանի հուլիսի 14-ին, և որ իր այցը կտևի մեկ շաբաթ։ Հատուկ բանագնացը վերջին անգամ Կիև է այցելել փետրվարին։
