Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր պատերազմը մենք ավարտեցինք. նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են. Թրամփ
Եգիպտոսում Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հիշեցնելով, որ կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր պատերազմը մենք ավարտեցինք։ Նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են»,- ասել է Թրամփը։
