Գործատուներն ու աշխատողները կարող են պայմանագրերը կնքել, փոփոխել և ստորագրել առցանց առանց թղթային ձևակերպման

Հոկտեմբերի 15-ից գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգը․ գործատուներն ու աշխատողները կարող են պայմանագրերը կնքել, փոփոխել և ստորագրել առցանց առանց թղթային ձևակերպումների։

ՊԵԿ-ից հայտնում են, որ համակարգը եռալեզու է և թույլ է տալիս կազմել ու վավերացնել աշխատանքային պայմանագրերը, փոփոխել աշխատավարձը կամ հաստիքը, ստորագրել համաձայնագրերն էլեկտրոնային եղանակով, անձնական էջում տեսնել բոլոր փաստաթղթերը և այլն։

Մինչև տարեվերջ գործընթացը կամավոր է, իսկ 2026-ի հունվարից կդառնա պարտադիր, նախկինում կնքված թղթային պայմանագրերը ևս պետք է թվայնացվեն մեկ տարվա ընթացքում։

You may also like...