Արմեն Գրիգորյանը և Համադ Քամիս ալ Քուբայիսին քննարկել են ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական հնարավորությունները
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ-ից, կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, տարածաշրջանում հաստատված խաղաղությանը և ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական լայն հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը:
Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ Քուբայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

