Չինաստանը և Կանադան հայտարարել են մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու մասին

Չինաստանի նախագահը և Կանադայի վարչապետը Պեկինում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել են մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու մասին։

Երկու երկրի միջև երկար տարիներ բարձր մաքսատուրքեր էին գործում: Սի Ծինփինը շրջադարձային է որակել կողմերի ձեռք բերած համաձայնությունը:

Մարկ Քարնին Չինաստան է մեկնել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում լարվածության և Օտտավայի դեմ հայտարարված մաքսատուրքերի ֆոնին:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Կանադան բոլոր հարցերում չէ, որ համաձայն է Պեկինի հետ, և Սիին ներկայացրել է Օտտավայի կարմիր գծերը, այդ թվում՝ մարդու իրավունքների, ընտրություններին միջամտության հետ կապված։

Մեկնաբանելով Կանադա-Չինաստան հարաբերությունների վերագործարկումը՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ դա նորմալ է. եթե կարող ես Չինաստանի հետ համաձայնագիր կնքել, պետք է անես դա։

You may also like...