Author: news

Նիկոլ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Վարչապետը ողջունել է պարոն Տոմատի այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Ադրբեջան սահմանին...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից հօգուտ պետության բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է...

30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները

Համայնքային մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը նախ անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների,...

Վարչապետը հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության ղեկավարության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի...

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պորտուգալիայի և Կանադայի ԱԳ նախարարների հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի և Կանադայի ԱԳ նախարար Մելանի...

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկությունում: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Դավթյանը հավասարը չի ունեցել...

Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտագային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ:...

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներ

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են...

Փաշինյանը և Լուազոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող...

Արարատ Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...

Վարչապետը մասնակցել է «Գորշ գոտիները եվրոպական մայրցամաքում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է «Գորշ գոտիները եվրոպական մայրցամաքում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել...

Նիկոլ Փաշինյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի...

Հայտնաբերվել և կամավոր հանձնվել է աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նաև այս...

Նիկոլ Փաշինյանը և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահը քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի առաջմղմանը, կոռուպցիայի...

Արման Անդրեասյանը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը...

Վարչապետը հանդիպել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության...

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամետ Քարավուսի նկատմամբ:...

Հայաստան է այցելել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատվիրակությունը

Միացյալ Թագավորության  խորհրդարանական պատվիրակությունն ընդլայնված կազմով Հայաստանում էր: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության հետ Հայաստանն ունի սերտ կապեր: Այս համատեքստում մեծ ներդրում ունի նաեւ ԱԺ-ն:...

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների...

ՀՀ վարչապետը և Իրաքյան Քուրդիստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը: Այդ համատեքստում ընդգծվել է գործարար կապերի ընդլայնման...

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել

Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության...

Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ:...

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ։ Ինչպես...

Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման...

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Ավստրիայի և Էստոնիայի ԱԳ նախարարների հետ

Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի...

Հայաստանն ակնկալում է, որ ՌԴ֊ը ջանքեր կգործադրի հայ գերիներին ՀՀ վերադարձնելու համար. Հակոբ Արշակյան

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային...

Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար. Բլինքեն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք...

Հայաստանի և Պերուի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել

Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝...

Շոլցը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել...

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նիկոլ...

ՆԳ նախարարությունում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության արդյունքները

Փետրվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։...

Հայաստանի և Իրաքի վարչապետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամմեդ Շիա Սուդանիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական...

Պատգամավորները ֆրանսիացի դիվանագետների հետ քննարկել են ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենի եւ Մարի Լորժուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ...

Վարչապետը Մյունխենում ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին...

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ

Փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն...

Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում

Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում: Այդ մասին հայտնում են ՀՀ...

Վարչապետը Amazon Web Services ընկերության փոխնախագահների հետ քննարկել է թվայնացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին: Քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը,...

Կոսովոյի վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի...

Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ,...

ԼՂ֊ից բռնի տեղահանված 1897 ուսանող շարունակում է կրթությունը Հայաստանի տարբեր բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից...

Հուշագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Միացյալ Նահանգների իրավապահների միջև համագործակցությանը. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է եղել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում...

Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ: Զրուցակիցները քննարկվել են...

Ալեքսեյ Նավալնին մահացել է

Կալանավայրում մահացել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: ՌԴ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը: Կատարվել...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,...

Դեսպան Մակունցի և կոնգրեսական Դիազ-Բալարտի հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների առաջնահերություններին

Փետրվարի 15-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Մարիո Դիազ-Բալարտի հետ (հանրապետական, Ֆլորիդա)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ...

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության...

Թեհրանում ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրվել է բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված փոխըմբռնման հուշագիր

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական...

Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ սերբ ժողովրդին Սերբիայի...