Author: news

Հանրապետության ավտոճանապարհներին կծավալվեն ժամանակավոր հենակետեր

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն անցկացրել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։...

Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի...

Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների լուծում կտրվի, դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 2018 թվականին: Մինչ օրս դրանում պարբերաբար կատարվել են որոշ փոփոխություններ, բայց օրենսգրքի գործողությունների եւ գործնականում դրանում առաջացող խնդիրների ուղղությամբ մեծ ու...

Հանցավոր խումբը ստեղծել և կառավարել է թմրամիջոցների շրջանառության առցանց հարթակներ, մաքսանենգությամբ թմրամիջոց տեղափոխել և իրացրել. հինգ անձի մասով նախաքննությունն ավարտվել է 

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների...

Կյանքից հեռացել է Արարատ-73-ի լեգենդ Նիկոլայ Ղազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է՝ 76 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ-73»-ի նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։ Նիկոլայ Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր...

Դեկտեմբերի 19-ի դրությամբ իրականացվել է 10 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կառավարության...

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը,...

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: «Խոր ցավով...

Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը: Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի,...

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կլինի Երևանում

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել...

Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր...

Վարչապետին է ներկայացվել Առողջապահության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Զեկույցներով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները: Նախ` ներկայացվել...

Այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:...

Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո․ նախապատրաստվում է հայտ

Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։ Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված...

Ճապոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Յուտակա Աոկիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...

Դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ, ավելի է մեծանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԱԳՆ կենտրոնական ապարատի և...

Արարատ Միրզոյանը և Կոմֆորտ Էրոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել...

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը, կազմակերպության կողմից փորձագիտական...

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման վաղվա միջոցառմամբ պայմանավորված` այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդարարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի...

Ստորագրել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի...

Մեր ռազմավարությունն է՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը». վարչապետը մասնակցել է աշխատանքի միջազգային համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի միջազգային...

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է համագործակցությունը մշակույթի...

Հայաստանը կարևորում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. նախագահը՝ Կատարի էմիրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Ազգային տոնի կապակցությամբ: «Տպավորված եմ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին...

Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքն է արձանագրվել. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել, վնասը վերականգնվել է

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում...

Նոյեմբերին 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ

Նոյեմբերին 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի նոյեմբեր...

Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ, հարազատների ներգրավմամբ փողերի լվացում կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ․ Ղուկասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավել անշարժ գույք օտարելու դեպքերի...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ...

Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճապարհներին

Եղանակային պայմաններից ելնելով ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները և օպերատիվ խմբերը հերթապահություններ են իրականացնում Երևան-Սևան, Սևան-Դիլիջան ավտոճանապարհներին, Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում և Շիրակի մարզի...

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա 14 տուժած

Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:57-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ երթուղային տաքսին կողաշրջվել...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի թագավորին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի Ազգային...

Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ն կկալանավորվի. միջնորդությունը բավարարվել է

Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել...

Հակոբ Արշակյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից...

Ավելի քան 15 հազար դոլարի հափշտակություն՝ պարտադիր զինծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք տալու պատրվակով․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի, դրան օժանդակելու, խարդախությամբ նշված գումարների հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտում...

Քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝...

Կարող ենք արձանագրել՝ կոռուպցիան արմատախիլ անելու գործում առկա է քաղաքական կամք. Սասուն Խաչատրյան

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանի շրջանակներում դեկտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպվել է «Քաղաքական կամքը կոռուպցիայի...

Գլխավոր դատախազի տեղակալը հանրային քրեական հետապնդում է հարուցել դատավորի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար

Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի...

Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:...

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 47-րդ հանդիպմանը

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։ Այդ մասին...

Վարչապետը հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: Կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս...

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը

Դեկտեմբերի 15-ին իր աշխատանքները եզրափակել է Երևանում գումարված «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող...

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագիրը կրող Դեպի ծով ելք չունեցող զարգացող...

Վարչապետը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհատվածի շինաշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ և ծանոթացել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհատվածի շինարարական աշխատանքներին: Ծրագրի շինարարական աշխատանքների...

Երևանում կայացել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը: Միջկառավարական...

ՊԵԿ-ը կանխել է առանձնապես խոշոր չափի` 1 միլիոն դոլարի մաքսանենգության դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի Հանրապետության օդային սահմանով...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային...

Դեսպան Քվինը հանդիպել է ԼՂ-ի երիտասարդների հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին դեսպան Քվինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով...

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը ՄԱԿ-ի համաժողովում ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ-ի իրականացրած ինստիտուցիոնալ բարեփոխումները

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը դեկտեմբերի 11-15-ը ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի...

Անահիտ Մանասյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ընտրել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում...

Սուրեն Պապիկյանը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին: Այդ մասին հայտնում են...

ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար առկա մարտահրավերներին

Դեկտեմբերի 14-ին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների...